Նախագահն ընդգծել է, որ դրան նախապատրաստվելով՝ անհրաժեշտ է շարունակել բնակչությանը որակյալ արտադրանք մատակարարել և զարգացնել կայուն գյուղատնտեսությունը։
«Խաղաղության ցանկացած պայմանագիր անխուսափելիորեն բերելու է Արցախի եթե ոչ՝ ամբողջական, ապա՝ էական հայաթափման»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցին, ներկայիս փուլում ԱՄՆ հետաքրքրությանը Հարավային Կովկասի ու Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Արցախյան հիմնահարցին, Խաղաղության համաձայնագրին ու Արցախի կարգավիճակի հարցին:
Արևմտյան պատժամիջոցները չեն կարողացել փլուզել ռուսական տնտեսությունը․այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, գրում է ամերիկյան The National Interest-ը։
Հուլիսի 26-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Յան Լիպավսկիի հետ:
Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:
Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:
Տարվա բոլոր եղանակներին Լարսից եկող դժգոհությունների պակաս չկա: Երեկ տեղեկացանք, որ մի քանի հազար բեռնատար ավտոմեքենաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև հայկական բեռնատարները, շուրջ երկու շաբաթ է՝ մնացել են Վրաստանի տարածքում և սպասում են Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) անցնելու իրենց հերթին։
Այնուամենայնիվ, Լեհաստանի կառավարության խոսնակը նախազգուշացրել է, որ վառելիքի գները կարող են աճել՝ հաշվի առնելով ռուսական էներգետիկ ընկերության վերջին հայտարարությունը՝ կապված Եվրոպա գազի մատակարարման սահմանափակումների հետ:
Ամբողջ քաղաքը դժգոհ է, բայց ի՞նչ, դժգոհում են, թե չեն չդժգոհում էս իշխանությունը ինչ ուզում էն էլ անում ա, ու՞մ ա դա հետաքրքիր:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Փաստորեն, հայաստանյան տերմինալներում այսուհետ կարող եք իշխող կուսակցության անդամավճարը վճարել, կամ՝ նվիրատվություն անել Նիկոլի կուսակցությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին, անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Դիմակավորված անձինք առգրավեցին Սեքյուրիթի Դրիմ ընկերության համակարգիչները
Չեխիայի հետ տանկերի այսպես կոչված շրջանային փոխանակման հարցի շուրջ Գերմանիայի բանակցություններն Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու շրջանակներում «մոտ են ավատին»: Հուլիսի 26-ին այդ մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է չեխ պաշտոնակից Յան Լիպավսկիի հետ Պրահայում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:
Ստամբուլում իր աշխատանքներն է սկսել համատեղ համակարգող կենտրոնը, որը վերահսկելու է Ուկրաինայից հացահատիկային միջանցքների աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար, Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆարուք Քայմաքչին Անկարայում «Ընդհանուր խնդիր. տարբեր մշակութային հեռանկարներ» նախագծի քննարկման նպատակով կայացած հանդիպումից հետո ասել է, որ Անկարայի հարաբերությունները Բրյուսելի հետ չեն սահմանափակվում համատեղ նախագծերով, և Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է Թուրքիայի գլխավոր նպատակը։
Իսրայելը կարող է «ուժեղ հարվածի» միջոցով երկարաձգել իրանական ատոմային ծրագրի իրականացումը: Այս հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքին տված հարցազրույցում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը:
Բելգիան հանդես է եկել արտակարգ իրավիճակի դեպքում ԵՄ-ի երկրներից գազի սպառումը 15 տոկոսով պարտադիր կրճատել՝ պահանջելու՝ ԵՀ-ին իրավունք ընձեռելու՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկության դեմ: Այս մասին գրել է L՚Echo թերթը։
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստը, որի ավարտին կուսակցության խոսնակ Օմեր Չլիքը ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև Հայաստանին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
Եվրամիության խորհուրդը հուլիսի 26-ին ընդունել է ֆորմալ որոշում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի տարածված հայտարարության մեջ:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում հատուկջոկատայինները վարույթային գործողություններ են իրականացնում:
Տիրան Լոքմագյոզյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սարդոստայնում․․․ Վերջին օրերին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական զարգացումներում: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, ինչն ըստ իրենց՝ Հայաստանը չի անում:
Դիմակավորված հատուկջոկատայինները խուզարկություն են իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. ՈՒՂԻՂ
Առնվազն յոթ մարդ վիրավորվել է կիրակի օրը Լոս Անջելեսի այգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով․ «Ամերիկայի ձայն»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ դատական նիստերի դահլիճում կտրուկ վատացավ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը, ով տևական ժամանակ գտնվում է կալանքի տակ: Պաշտպանի բազմաթիվ փաստերը, որ կալանքն անհամատեղելի է Վերմիշյանի առողջական վիճակի հետ՝ դատարանին «չի հետաքրքրում»: