ԱՄՆ-ում ջանում են Փելոսիին բացատրել Տայվան նրա հնարավոր այցի հետ կապված ռիսկերը․ CNN
Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները ջանում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել այն նկատառումները, որ նրա հնարավոր այցը Տայվան կհարուցի ռիսկեր: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հանդիպումներ են անցկացնում Փելոսիի եւ նրա անձնակազմի հետ, որոնց ընթացքում փորձում են խոսնակին հասկացնել պոտենցիալ այցի շուրջ ամբողջ իրավիճակը: Այսպես, Պենտագոնի ներկայացուցիչներն անցյալ շաբաթ, նշում է հեռուստաալիքը, խոսնակին տեղեկացրել են Տայվանի եւ «տարածաշրջանում լարվածության սաստկաման» մասին:
Հանդիպմանը նաեւ մասնակցել են Սպիտակ տան պաշտոնյաներ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի պլանավորել եւ մտադիր չէ հետագայում արգելել Փելոսիին այց կատարելու կղզի: Ընդհակառակը, պաշտոնյաները հուսով են խոսնակին գաղտնի համոզելու, որ ուղեւորությունը կապված է ռիսկի հետ, իսկ նրան տարհամոզել նրանք մտադիր չեն:
Հուլիսի 26-ին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը նախազգուշացրել է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կձեռնարկի պատասխան խիստ միջոցներ, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակը համարձակվի այցելել Տայվան:
Անցյալ շաբաթ արեւմտյան մամուլում հայտնվել են հաղորդումներ այն մասին, որ Փելոսին մտադիր է օգոստոսին մեկնել Տայվան:
Նշվել է, որ նա պլանավորել էր Տայբեյում լինել տակավին ապրլին, բայց հետաձգել է ուղեւորությունը կորոնավիրուսի պատճառով: Այն կարող է լինել Կոնգրեսի Ներկայացուցիչաների պալատի խոսնակի առաջին այցը կղզի վերջին 25 տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: