
Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում

Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը սատարել են Հայաստանին և պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը` COP29-ի ասուլիսի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Մենք հավատացած ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և հավատացած ենք, որ հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն», – ասել է Մարքին:
Մինչդեռ սենատոր Ուայթհաուսը նշել է, որ ինքն ու գործընկերներն աջակցում են Հայաստանին:
«Մենք շատ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար: Եվ ես չեմ ուզում անդրադառնալ ինձ հյուրընկալող երկրում մարդու իրավունքների հարցերին. եթե դա լիներ թեման, ես շատ փոխլրացնող չէի լինի», – նշել է Ուայթհաուսը: