
Իսրայելն առաջին անգամ կին զինծառայողների է տեղակայել Լիբանանի տարածքում

Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ կին զինծառայողների է տեղակայել Լիբանանի տարածքում. դա տեղի է ունեցել օպերատիվ առաքելության շրջանակում, հայտնում է jpost.com-ը։
Հյուսիսային հրամանատարության պետ, գեներալ-մայոր Օրի Գորդինը մի քանի շաբաթ առաջ հավանություն է տվել մարտական հետախուզական գումարտակի թիմի տեղակայմանը հարավային Լիբանանում:
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև բախումների սկզբից ի վեր մարտական հետախուզության խումբը, որը բաղկացած է կին զինվորներից, տեղակայվել էր Սիրիայի սահմանի մոտ և Դով լեռան շրջանում։
Նրանց առաջադրանքները ներառում են հետախուզական տվյալների հավաքում, ահաբեկչական օպերատորների նույնականացում, թիրախների ցուցակների ստեղծում և ցամաքային և օդային ուժերի կողմից կրակ դեպի սպառնալիքների չեզոքացմանը և ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացմանն ուղղելը:
Կին զինծառայողներըն արժեքավոր հետախուզական տեղեկություններ են հավաքել հակատանկային հրթիռների տեղամասերի, «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող շենքերի և ճշգրիտ թիրախային վայրերի վերաբերյալ: