«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են սահմանափակել ռուսական նավթի գները

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը Ռուսաստանից արտահանվող նավթի գների սահմանափակման մեխանիզմ սահմանել: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, որն էլ իր հերթին վկայակոչում է յոթնյակի անանուն ներկայացուցչի հաղորդած տեղեկությունը:

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ G7-ի երկրները ուզում են ռուսական նավթի գների այնպիսի շեմ սահմանել, որպեսզի ռուսական նավթի գինը ինքնարժեքից բարձր լինի, բայց անհամեմատ ցածր լինի շուկայական գներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031