Բաժիններ՝

Հնդկաստանի Մանիպուրի նահանգում վեց մարմնի հայտնաբերումից հետո էթնիկ բախումների նոր ալիք է բարձրացել

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Մանիպուրի նահանգի իշխանությունները հայտնաբերել են վեց կանանց և երեխաների դիեր, որոնք, ըստ տեղեկությունների, պատկանել են մեծամասնություն կազմող մեյթեյ էթնիկ խմբին։ Այս տեղեկություններից հետո նահանգում ցույցերի նոր ալիք է բարձրացել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Մեյթեյ խումբը պնդում է, որ զոհերին առևանգել են փոքրամասնություն կազմող կուկի էթնիկ խմբի ներկայացուցիչները։ Ոստիկանությունը, սակայն, դա չի հաստատել։Այս լուրը հանգստյան օրերին բուռն բողոքի նոր ալիք է բարձրացրել՝ ստիպելով իշխանություններին անջատել ինտերնետ ծառայությունները նահանգի որոշ հատվածներում:

Երկու էթնիկ խմբերը 2023 թ. մայիսից ի վեր հակամարտության մեջ են գտնվում, որի հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ, հազարավոր մարդիկ տեղահանվել են:Նոյեմբերի 16-ին ցուցարարները հարձակվել և հրկիզել են առնվազն մեկ տասնյակ տներ ու գրասենյակներ, որոնք պատկանում էին օրենսդիրների՝ հիմնականում նահանգի իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցությունից: Ոստիկանությունը 23 մարդու է ձերբակալել։

Իշխանությունները պարետային ժամ են սահմանել։Միայն նոյեմբերին մեյթեյների և կուկիների միջև բախումների հետևանքով առնվազն 20  մարդ է զոհվել։ Ցուցարարները և քաղաքացիական հասարակության խմբերը պահանջում են, որ իշխանությունները վերջ դնեն բռնություններին և գործողություններ ձեռնարկեն զինված խմբավորումների դեմ։ 

Բախումները սկսվել են 2023 թ. մայիսից՝ այն բանից հետո, երբ կուկիները ցույցեր սկսեցին այն պահանջների դեմ, որ մեյթեյներին տրվի պաշտոնական կարգավիճակ, որը նրանց թույլ կտա օգտվել աշխատանքի ընդունվելու և կրթություն ստանալու տարբեր հնարավորություններից և այլ արտոնություններից։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս