Ադրբեջանն ու Թուրքիան սերիալ են նկարահանում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասին. սա ևս մեկ անգամ փաստում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի բնույթն ընդդեմ Արցախի. Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ սերիալ են նկարահանում 2020 թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի կամ ինչպես իրենք են կոչում «Հայրենական պատերազմի» մասին։ Սերիալի առաջին դրվագը եթեր դուրս կգա այս տարվա նոյեմբերի 8-ին։
Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու թուրք–ադրբեջանական համատեղ ագրեսիայի բնույթը ընդդեմ Արցախի»։