![](/banners/BeFunky-design.jpg)
Մամիկոն Ասլանյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Mamikon-Aslanyan.jpg)
Կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքում նրա պաշտոնական էջից։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է 2021թ․ դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։
Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։