Բաժիններ՝

Ֆիլիպիններում մոլեգնող հերթական թայֆունն առնվազն 8 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում մոլեգնող «Ման-յի» թայֆունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել։ Ուժգին քամիները և հորդառատ անձրևներն առաջացրել են սողանքներ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

8 զոհերից 7-ը մեկ ընտանիքի անդամներ են։ «Ման-յի»-ն մեկ ամսում Ֆիլիպիններին պատուհասած արդեն վեցերորդ փոթորիկն է։ Այն Ֆիլիպինների ափ է հասել նոյեմբերի 16-ին, սակայն առաջ ընթանալուն զուգահեռ նրա ուժգնությունը նվազել է։ Թայֆունի հետևանքով հեղեղվել են ցանքատարածքներ և գյուղեր։ Բնական աղետի հետևանքների դեմ պայքարելու համար տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հումանիտար օգնություն են ուղարկել։ 

«Ման-յի»-ն շարժվում է դեպի Վիետնամ՝ քամու 110 կմ/ժամ առավելագույն  արագությամբ։Ֆիլիպիններում տարեկան մոլեգնում է շուրջ 20 արևադարձային փոթորիկ։

Հոկտեմբերին Ֆիլիպիններին պատուհասած «Տրամի» արևադարձային փոթորիկը և «Կոնգ-ռեյ» թայֆունն առաջացրել են հեղեղումներ և սողանքներ, որոնք 162 մարդու կյանք են խլել։ 22 մարդ դեռ անհետ կորած է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս