«Թուրքիան միջնորդության տեսանկյունից բրենդային երկիր է». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի զինված հակամարտությանը: Նրա դիտարկմամբ՝ որոշ երկրներ ցանկանում են երկարաձգել պատերազմը, որոշներն էլ նույնիսկ ցանկանում են կանխել Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման մասին եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն նշել է, որ եթե հացահատիկի հարցը լուծվի, ապա դա կարող է նպաստել հրադադարի հաստատմանը։ Նրա խոսքով՝ այս հարցում իրենք աշխատել են ՄԱԿ-ի հետ և ՄԱԿ-ը նախապատվությունը տվել է Թուրքիային:

«Մենք շարունակելու ենք այս ակտիվ դերակատարումը։ Ի վերջո, այս պատերազմը կավարտվի դիվանագիտական սեղանի շուրջ։ Մենք մեր բաժին ջանքը կներդնենք կողմերին այդ սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Բայց դա հեշտ աշխատանք չէ»։

Ըստ Չավուշօղլուի պնդումների՝ Թուրքիան միջնորդության տեսանկյունից բրենդային երկիր է, գործում է արդար և ցուցաբերում անաչառ վերաբերմունք։

Տեսանյութեր

Լրահոս