Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել ադրբեջանական Լերիկում։ 8 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։
Նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները՝ տեսակապի միջոցով։
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է այցելել G20-ի գագաթնաժողովը. այն կանցկացվի նոյեմբերին, Բալի կղզում։
ՀՀ իշխանությունները, օգտվելով Ռուսաստանում հատուկ ռազմական գործողությունների ժամանակ գործող կանոնակարգից, ԶԼՄ-ների սահմանափակումներից, փորձում են նաև հայկական ԶԼՄ-ների տարածումը սահմանափակել ու ընդդիմությանը նաև այդ կերպ մեկուսացնել:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, երկրում վիրուսից մահերի թիվը հասել է 143 հազար 947-ի: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել սոցցանցերում տարիներ շարունակ ստեղծված «Վեձեբ» («Փնտրում եմ») խմբի տարածած՝ ծննդատներից նորածինների ենթադրյալ ապօրինի վաճառքի փաստերի վերաբերյալ։
Այս իշխանությունների դեպքում սա նորմալ է, նրանք ամեն բան անում են ցուցադրության համար, ժողովրդին համոզելու համար: Հիմա թիրախավորված է բանակը, թիրախավորված են հրամանատարները, բարձրաստիճան սպայական կազմը, որպեսզի, ի վերջո, պատերազմի մեղավորների ցուցադրություն լինի և ստացվի այնպես, որ բարձրաստիճան զինվորականներն էին մեղավոր, բայց ոչ գլխավոր մեղավորը:
ԱԺ նախագահը հատուկ կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ սեպտեմբերի 1-2-ը Ստեփանակերտ են գործուղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Ստեփանյանին։ Կարգադրության մեջ մասնավորապես գրված է.
Իրանն իր 51 քաղաք ու բնակավայր զինել է քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ կանխելու ցանկացած արտաքին հարձակում:
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեից կհատկացվի 100 միլիոն դրամ, որից 50 միլիոն դրամով կիրականացվի հրատապ մեկ անձից գնում: Հրատապության պատճառն այն է, որ հիմնադրամը ծրագրել է սեպտեմբերի 26-30-ն իր իսկ նախաձեռնած «Ներուժ» ծրագրի իրականացման համար հոգալ մասնակիցների տեղափոխության, սննդի, կեցության կազմակերպման, տեխնիկական միջոցների հարցը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Փաշինյանը նրանց պաշտոնի է պահում շանտաժի ուժով՝ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերի և տվյալների հիման վրա։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի՝ պետական դավաճանների համար մահապատիժ սահմանելու առաջարկին, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում դավաճաններ չկան, այդպիսիք իշխանությունում են։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,9 տոկոս։
«Սերժ Սարգսյանի վրա անառողջ սևեռվածների և ապագայի մասին». Արմեն Աշոտյան. ՈւՂԻՂ
2022թ. սեպտեմբերի 2-ին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին):
Բացի այդ, այդ լուսանկարում Արմեն Գրիգորյանին Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ չի ուղեկցում։
Արցախի ազատամարտի ժամանակ, երբ Շահեն Մեղրյանը մի քանի գյուղ էր ազատագրում, ասում էր, որ այդ ամենն իրենց բարոյական պատասխանն է թշնամուն, այսօր, երբ Արցախի 75 տոկոսը կորսված է, ե՞րբ է թշնամին ստանալու այդ բարոյական պատասխանը։
Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում, որոնք կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով` ապահովելով երկու պետությունների հիմնական շահերը պաշտպանելու ամուր երաշխիք։
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը: Հուղարկավորությունը տեղի է ունեցել պատվո պահակախմբի մասնակցությամբ, տեղից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հայրենի վիճակագրական կոմիտեն ու կառավարությունը շարունակում են «պասերով» դրական միտումներ արձանագրել տնտեսության մեջ: Հերթականն օրեր առաջ էր. ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2022 թվականի ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը կազմում է 13.1 %, աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ալիևը ներկայացրել է Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, սակայն ավելի տրամաբանական է, եթե հայկական կողմը դա աներ։ Տարասովի գնահատմամբ, սա նշանակում է, որ որքան էլ բանակցությունները Բրյուսելում են, Ռուսաստանի դիրքորոշումը ներկայումս շարունակում է կարևոր մնալ որպես միջնորդ, և, առանց Ռուսաստանին տեղեկացնելու, հնարավոր չէ առաջ շարժվել։
Ռուս-ուկրաինական պատերազմում այս մոտիվն ավելի է ակնհայտ դառնում: Ռուսաստանը իր ռեսուրսները որպես զենք է օգտագործում ոչ միայն արևմուտքի, այլ նաև աշխարհի դեմ, նույնիսկ մեզ պես մանրերի ու իբր բարեկամների դեմ:
«Հիմա մենք գտնվում ենք նոկդաունի մեջ, և այդ նոկդաունից մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ ուշքի գալ և շարունակել պայքարը, կամ էլ նոքդաունը հասցնել նոկաուտի»,- հավելեց Արմեն Պետրոսյանը՝ նկատելով, որ որևէ արցախցի չի ուզում վերջնականորեն դադարեցնի պայքարը:
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
ՊՆ–ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: