«Սա այնքան եմ ասելու, որ բոլոր հայերի գլխում բույն դնի»․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես շարունակաբար պնդում եմ, պատերազմները ռեսուրսների համար են, իսկ ազգային թեմաները ընդամենը պատրվակ. Սա այնքան եմ ասելու, որ բոլոր հայերի գլխում բույն դնի:

Ռուս-ուկրաինական պատերազմում այս մոտիվն ավելի է ակնհայտ դառնում: Ռուսաստանը իր ռեսուրսները որպես զենք է օգտագործում ոչ միայն արևմուտքի, այլ նաև աշխարհի դեմ, նույնիսկ մեզ պես մանրերի ու իբր բարեկամների դեմ:

Ռուսաստանը երեկ ամբողջովին դադարեցրեց Գերմանիային գազի մատակարարումը` տեխնիկական խնդիրներ լինելու պատրվակով:
Ռեսուրսային այս պատերազմում Եվրոպայում միջին գնաճը ինը տոկոսից ավելին է այս տարի, իսկ որոշ երկրներում հասնում է նույնիսկ քսան տոկոսի, գազի գինը տասներկու անգամ ավելին է, քան նախորդ տարի և մարդիկ էլեկտրոէներգիայի համար արդեն մեկ զրոյով ավել հաշիվներ են ստանում: Այս այլանդակությունը դեռ խորանալու միտում ունի և մենք էլ անմասն չենք սրանից:

Մեր հանդեպ ռեսուրսային, մասնավորապես գազային պատերազմը սողացող էր, տարիներ առաջ, և մեր ղեկավարների հանցավոր անգործության կամ հանցավոր գործակցության պատճառով, Հայաստանը էլ ավելի խորը կախվածության մեջ ընկավ ռուսական կայսրությունից: Այս ամենի միակ մեղավորը մենք ենք, որովհետև մեր քաղաքական տգիտությունը և մեր ղեկավարների կոռումպացված լինելը մեզ գցեց տարբեր ծուղակներ, որով մեզ գաղութացրին. Այստեղ էական էլ չէ, թե գաղութարարը ով է, քանզի երբ մեր գիտակցությունը չի զիջում նրան, որ ունի մարմնավաճառը, ապա մենք հայտնվելու էինք այս օրին, եթե ոչ ռուսների ձեռամբ, ապա թուրքերի կամ նույնիսկ արևմուտքի:

Ապագաղութացում, առաջին հերթին նշանակում է սեփական ռեսուրսային համակարգերի վերադարձ, և ինքնուրույն կառավարում, սա նաև նշանակում է ռազմական արդյունաբերություն և սեփական ուժեղ բանակ` ի վիճակի անվտանգություն ապահովելու: Ուրիշ ազատության ճանապարհ չկա, այլընտրանքները ավելի ստրկացումը կամ մահն է»:

Տեսանյութեր

Լրահոս