Ո՞ր ապրանքներն են թանկացել Վրաստանում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,9 տոկոս։

Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա, aliq.ge-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 7,0 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի նույնպես սահմանվել է 7,0 տոկոս։

Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում ապրանքների գներն աճել են հետևյալ կերպ.

  • հաց և հացաբուլկեղեն՝ 32,4 տոկոս,
  • կաթ, պանիր և ձու՝ 20,8 տոկոս,
  • հանքային և աղբյուրների ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և բնական հյութեր՝ 20,3 տոկոս,
  • ձեթ և յուղ 19,8 տոկոս,
  • սուրճ, թեյ և կակաո՝ 18,7 տոկոս,
  • շաքարավազ և այլ քաղցրավենիք՝ 18,6 տոկոս,
  • ձկնեղեն՝ 13,6 տոկոս,
  • միս և մսամթերք՝ 11,1 տոկոս,
  • մրգեր և խաղողներ՝ 2,5 տոկոս։

Geostat-ի փոխանցմամբ՝ բանջարեղենի և այգեգործական բանջարեղենի գները նվազել են 9,6 տոկոսով։ Տրանսպորտի խմբում գներն աճել են 15.6 տոկոսով, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններում՝ 12.4 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930