
Իրանը քաղաքացիական պաշտպանության համակարգերով է զինել 51 քաղաք

Իրանն իր 51 քաղաք ու բնակավայր զինել է քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ կանխելու ցանկացած արտաքին հարձակում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ լարվածության սրման համատեքստում:
«Քաղաքացիական պաշտպանության սարքավորումները հնարավորություն են տալիս Իրանի զինված ուժերին բացահայտել և վերահսկել սպառնալիքները », – ասել է պաշտպանության փոխնախարար, գեներալ Մեհդի Ֆարահին:
Նա չի նշել այն երկրները, որոնք կարող են սպառնալ Իրանին: