Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ–ն հետաքննություն է սկսել ծննդատներից նորածինների վաճառքի փաստերով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել սոցցանցերում տարիներ շարունակ ստեղծված «Վեձեբ» («Փնտրում եմ») խմբի տարածած՝ ծննդատներից նորածինների ենթադրյալ ապօրինի վաճառքի փաստերի վերաբերյալ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է անչափահասների թրաֆիքինգին, պատժվում է 8-ից 12 տարի ազատազրկմամբ։

Նշենք, որ օգոստոսի 31-ին «Վեձեբ» («Փնտրում եմ») խմբի համակարգող Թամունա Մուսերիձեն վեց ժամ գտնվել է ՆԳՆ-ում։

Մուսերիձեն իրավապահներին տեղեկատվություն է տրամադրել վերջին երկու տարվա ընթացքում իր և խմբի մյուս մոդերատորների հավաքագրած փաստերի մասին։ Խոսքը տասնամյակներ շարունակ Վրաստանի տարբեր ծննդատներից երեխաների ապօրինի որդեգրման ու վաճառքի փաստերի մասին է։

Բացի անցյալ դարի 80-90-ականներին ծնված երեխաների ենթադրյալ անօրինական վաճառքի փաստերից՝ Մուսերիձեն ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն 2003 թվականին ծնված երկու երեխաների ապօրինի որդեգրման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930