ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը:
Նիկոլ Փաշինյանի շուրջ չի՛ կարելի համախմբել, չէ՞ որ այդ անձն այն ֆիգուրն է, որի արարքների պատճառով մենք ունեցել ենք պատերազմ, չի կարելի, որովհետև այդ մարդու հրամանատարությամբ մենք ունեցել ենք պարտություն, մարդկային ու տարածքային կորուստներ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին կայցելի Հայաստան։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքական գիտությունների դոտկոր Վահե Դավթյանը։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ Փելոսին Երևանում կլինի շաբաթավերջին։
Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:
Ռուս լրագրող, քաղաքացիական ակտիվիստ, 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ժամանել է Թբիլիսի:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի իրականացվում։
ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, ներառյալ քաղաքացիական օբյեկտներին հարվածները ՀՀ տարածում, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող պատերազմական իրավիճակին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայկական կողմն այդ պահի դրությամբ ունի 49 զոհ, որը, ցավոք, վերջնական չէ։ Երեկ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը հասել է 105-ի։
Հենց էս ամենը եղավ, փողոցում կլինի էնքան մարդ, որ Աննան ու Չալոն էլ կստորագրեն Նիկոլին հեռացնելու թղթի տակ:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը և շեշտում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակով:
Երեկվա հանրահավաքը հո Էդգար Ղազարյանը չէ՞ր կազմակերպել. Էդգար Ղազարյան
Հիշեցնեմ, որ Երկրորդ աշխարհամարտը Մեծ Բրիտանիան սկսեց, երբ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենն էր, ով չէր կարողանում սպասարկել պետական շահը։
Այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անհավասարակշիռ պահվածքով և ոչ կոռեկտ բառապաշարով արձագանքեց MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ ի պատասխան լրագրողի հնչեցրած հստակ, հավանաբար պատգամավորին դժվար կացության մեջ գցող հարցերին: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հայտարարելով, որ ԱԺ-ն իր տունն է, պահանջեց լրագրողից հեռանալ, իսկ երբ լրագրողն ընդդիմացավ, պատգամավորը ձեռքը մեկնեց դեպի սեղանին դրված հեռախոսը (ամենայն հավանականությամբ)՝ փորձելով այն նետել լրագրողի ուղղությամբ, ինչը կանխեցին նրա իսկ գործընկեր պատգամավորները:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
Գլխավոր քարտուղարի փոխտեղակալը վկայակոչեց ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդած տվյալները, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում:
Ընդդիմադիր լիդերներ, եկեք, կանգնեք մեր կողքին, առանց առաջնորդի ամբոխի ենք վերածվել. հավաքի մասնակից
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի այս փուլում Արևմուտքը ցուցաբերեց սպասված ակտիվությունը: 168.am-ի հետ զրույցում նա դրական գնահատեց ռազմական գործողությունները կանխելուն ուղղված ԵՄ, ԱՄՆ գործողությունները՝ ասելով․
Վաղվանից՝ 8.30-ից, շրջափակել կառավարական օբյեկտները, հայտարարել դասադուլ և գործադուլ. Կարին Տոնոյան
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա»։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանը վստահեցնում է՝ հայ ժողովուրդն իրավունքի չունի ինքնասպան լինել, ուստի ստեղծված իրավիճակում պետք է ելքեր գտնի, ինչին է միտված նաև այսօր Ազգային ժողովի դիմաց ինքնաբուխ հավաքը։
«Այսօր առավոտվանից Նիկոլի տարբեր ստահակները, ֆեյքերը, զոմբիները անընդհատ ինձ գրում էին՝ գնացեք սահման պահեք. կռիվը հա՛մ սահմանում է, հա՛մ ստեղ է»,- ԱԺ առջև հայտարարեց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:
Ընթանում է ՄԱԿ ԱԽ նիստը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցով․ ՈւՂԻՂ
ՀԱՊԿ-ը ոչ թե զորք, այլ պատվիրակություն կուղարկի հակամարտության գոտի։ Հայ առաջադեմ գործիչների հույսը ՄԱԿ-ն էր։ Նրանք բազմիցս առաջարկել էին իրենց հարազատ բռնապետիկին, դիմել ՄԱԿ, հակամարտության գոտի բերելու ՄԱԿ խաղաղապահներ։ Այսպիսով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Հայաստանի ավանդական բարեկամ Ֆրանսիայի նախագահությամբ, ընդառաջելով Հայաստանի աղաչանք-պաղատանքին՝ կայացրեց շատ իմաստուն որոշում՝ կոչ անելով կողմերին հաստատել զինադադար։
Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ:
ԵՊՀ դասախոս, դոցենտ Մենուա Սողոմոնյանն այսօր ԱԺ առջև ինքնաբուխ հանրահավաքի մեկնարկի ժամանակ հայտարարեց. «Սա հանրահավաք չէ՝ կազմակերպված հարթակում կանգնած մարդկանց կողմից. սա ինքնաբուխ հավաք է: Վերջին երկու-երեք օրերի և հատկապես երեկվա ընթացքում այստեղ հավաքված մարդկանց կողմից՝ այն պահանջի հիման վրա, որ ներկայացրեք՝ ինչ է լինելու, ներկայացրեք քաղաքական լուծում, մենք ձևակերպված այդ պահանջին ընդառաջ՝ փորձելու ենք ներկայացնել քաղաքական օրակարգ, քաղաքական լուծում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ ու համակիրներ այս պահին քայլերթով շարժվում են Ազգային ժողովի շենք, որտեղ քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր ևս պետք է իրականացվի հանրահավաք՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու, նրա հրաժարականի պահանջով:
Իտալիայի խորհրդարանի Alternativa – «Այլընտրանք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խմբակցության պատգամավորները հարցադրում են անում՝ ուղղված Իտալիայի իշխանություններին.
Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ստորագրելու է մի փաստաթուղթ, որից հետո գուցե ժողովուրդն իրեն իշխանությունից հեռացնի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու է։