Վե՛րջ տվեք ավերածությունների այս ճարտարապետությանը, որի սև պտուղներից է հայ ժողովրդի դեմ ագրեսիան. Իտալիայի խորհրդարանի «Այլընտրանք» խմբակցություն

Իտալիայի խորհրդարանի Alternativa – «Այլընտրանք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խմբակցության պատգամավորները հարցադրում են անում՝ ուղղված Իտալիայի իշխանություններին.

«Արդյո՞ք հեռացող իշխանությունը համարձակություն կունենա խստորեն դատապարտելու այս ագրեսիան, ուղղամտություն կունենա՞ դրա պատասխանատուների դեմ պատժամիջոցներ պահանջելու, թե՞ կլռի, որպես, փաստորեն, մեղսակից, ագրեսորների դիմաց կարմիր գորգեր փռելով»։

Ըստ խմբակցության, այժմ, երբ Իտալիան որոշել է անկախանալ ռուսական գազից՝ դրանից բխող տնտեսական աղետներով, Ադրբեջանն իր հանքավայրերով ածխաջրածինների կարևոր մատակարար է դարձել:

«Հետևաբար, Ադրբեջանն ունի ավելի քիչ մրցակիցներ, և թվում է, թե նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ. փաստորեն մենք նվազեցնում ենք կախվածությունը Ռուսաստանից, այն կենտրոնացնում այլ պետությունների վրա, որոնք ռազմական ագրեսիա են իրականացնում։ Կա՞ն արդյոք ճիշտ հարձակումներ և սխալ հարձակումներ: Այն, որ ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր բանակը թուրքականն է, որն աջակցում է Ադրբեջանին, միգուցե գործոն է, որի համար այս ամենը հանդուրժվում է։ Դադարեցրե՛ք այս սարսափը, վե՛րջ տվեք այս սարսափելի կեղծավորությունը, վե՛րջ տվեք արևելքից արևմուտք փոխադարձ մահվան և ավերածությունների այս ճարտարապետությանը, որի սև պտուղներից է հայ ժողովրդի դեմ այս ագրեսիան»,- ասվում է խմբակցության հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս