Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ
Չինաստանը անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում զինված հակամարտության վերջին սրացմամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը՝ նշելով, որ Չինաստանը կոչ է անում կողմերին խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով:
Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:
«Մենք կողմերին հորդորում ենք հավատարիմ մնալ ձեռք բերված հրադադարին և համատեղ ջանքեր գործադրել իրավիճակի մեղմացման համար: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում։ Չինաստանը ողջում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև 2020 թ-ի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագիրը և կշարունակի ողջունել դրական առաջընթացը ԼՂ-ի շուրջ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում», – ասել է դիվանագետը:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին հրատապ նիստ է հրավիրել Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ: