Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը առաջիկայում կարող են համաձայնագիր կնքել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարությունում իր աղբյուրներին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ռուսաստանի հետ գազային նոր պայմանագրի կնքման և NIS (Սերբիայի նավթային արդյունաբերություն) ընկերության դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների կիրառման հարցը՝ ընկերության սեփականության մեջ Ռուսաստանի մասնակցության պատճառով, հաղորդում է ТАСС-ը։
Արցախի շրջափակման ժամանակ նա անում էր անհնարին բաներ, սկսած՝ հղիներին տեղափոխելուց հիվանդանոց, ավելի ծանր վիճակում գտնվող մարդկանց սնունդ տրամադրելուց: Ի՞նչ մեղադրանք է հնարավոր հորինել մի մարդու մասին, որը շրջափակման ժամանակ նույնիսկ մաշված կոշիկներով էր շրջում, որովհետև արդեն մաշվել էին, և Արցախում արդեն կոշիկ էլ հնարավոր չէր գնել, և զբաղվում էր սոցիալական հարցերով»:
Թրամփի համար Հայաստանը ԱՄՆ-ի 163-րդ առևտրային գործընկերն է և հետաքրքիր չէ որևէ առումով. Սուրեն Սարգսյան
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին, գրում է Euronews-ը։
ԱՄՆ պաշտոնյաների համոզմամբ՝ կողմերը մոտ են Գազայում հրադադարի հաստատմանը, երեքշաբթի Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը մերժել է Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային համաժողով հրավիրելու նախաձեռնությունը, որը ներկայացրել էին պատգամավորները։ Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:
«ՔՊ-ականներն իրար մեջ ասում են՝ «Մեզ Աղազարյան են անելու». ՔՊ-ում նման ձևակերպում է թևածում, իրենք վախեցած են։ Իրենց Փաշինյանի հետ միավորում է վախը»,- ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ մինչև 2026 թվականը Փաշինյանը մի շարք ՔՊ-ականների ևս կհեռացնի իր թիմից, որպեսզի 2026 թվականին ավելի բյուրեղացված ցուցակով մասնակցի ընտրություններին։
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան դեկտեմբերի 17-ին ձեռնամուխ է լինում քվեարկությանը, որը կոչված է հաստատելու նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:
Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարել է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Դեռ այս տարվա հուլիսին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և, որ Արցախյան պատերազմում կամ «ղարաբաղյան խաղում» Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով՝ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը:
Ամերիկյան «Wall Street Journal» թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյանների խոսքերը, գրում է, որ Թուրքիան և իր դաշնակիցները ուժեր են մոբիլիզացնում Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար։
Եվրամիությունը կապ կհաստատի Սիրիայի նոր ղեկավարության հետ և կվերաբացի իր պատվիրակությունը երկրում, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Կարծում եմ՝ փորձ է արվելու հնարավորինս քիչ վնասներով հաղթահարել նոր զարգացումները։ Ըստ իս, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանն ավելի զգոն պետք է որ լինի այլ ռեգիոններում։ Վերջին ամիսներին Իրանից բավականին շատ ուղերձներ են հղել Արևմուտքին, Իրանը բավականին զգուշավոր ու ճկուն քաղաքականություն է վարում և դա շարունակվելու է»,- նկատեց նա։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկրի դեսպանատան վերաբացումը «օրակարգում առաջնային է»:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է երկրից 1 միլիոն մարդու վտարել միգրանտների արտաքսման քաղաքականության իրականացման առաջին փուլում։ Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականներին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուից պահանջել է իրեն ներկայացնել կառավարության նոր կազմը երկու օրվա ընթացքում։
Դեկտեմբերի 12-14ը մասնակցեցի Բրյուսելում կայացած ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստին Եվրոպառլամենտում, որին ներկա էին մոտ 60 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հասնել ամերիկացի պետծառայողներին աշխատանքից ազատելուն, եթե նրանք չվերդառնան ամենօրյա աշխատանքի գրասենյակներում՝ օգտվելով նոր աշխատանքային համաձայնագրերից, որոնք նրանց թույլ են տալիս աշխատել հեռավար։
Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ բովանդակային քննարկումներ անցկացնելու համար։
Պատվիրակությունն այցելել է ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա մայիսյան հեղեղումների հետևանքով Ալավերդիում ռուսական կողմի օպերատիվ արձագանքի համար, որի արդյունքում հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել
ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնում Շվեյցարիայի Ազգային խորհրդին
Դեկտեմբերի 15-ին ՀԹՇ քաղբյուրոյի անդամ Քամալ Լաբաբիդին հայտնել է, որ վերջին օրերին Դամասկոսի արվարձաններից դուրս է բերվել առնվազն 400 ռուս զինվորական և տեղափոխվել Խմեյմիմ ավիաբազա։