ԵՄ-ն կապ կհաստատի Սիրիայի նոր իշխանությունների հետ և կվերաբացի իր պատվիրակությունը երկրում

Եվրամիությունը կապ կհաստատի Սիրիայի նոր ղեկավարության հետ և կվերաբացի իր պատվիրակությունը երկրում, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ֆոն դեր Լայենը Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է անմիջականորեն համագործակցի Բաշար Ասադին տապալած հարձակումը գլխավորած իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ​​խմբավորման հետ:

«Սակայն կանխատեսելիության բացակայությունը ծայրահեղ զգուշություն է պահանջում։ ԴԱԻՇ-ի (Իսլամական պետություն) վերածնման վտանգը, հատկապես արևելյան Սիրիայում, իրական է: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Եվ Թուրքիայի օրինական անվտանգության մտահոգությունները պետք է հաշվի առնվեն»,- հավելել է նա:

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կավելացնի մարդասիրական օգնությունը Սիրիային և կփորձի օգնել վերականգնելու հիմնական ծառայությունները, մասնավորապես՝ էլեկտրականությունը, ջուրը և ենթակառուցվածքները:

Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Եվրախորհրդարանում հայտարարել է Սիրիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու անհրաժեշտության մասին։

«Ցանկանում ենք, որ այս պատվիրակությունը վերստին լիարժեք գործի»,-հայտարարել է Կալլասը:

Նա հայտնել է, որ ԵՄ պատվիրակության ղեկավարին խնդրել է երկուշաբթի մեկնել Դամասկոս՝ Սիրիայի նոր ղեկավարության և տարբեր այլ խմբերի հետ կապ հաստատելու համար։

Սիրիայում ԵՄ պատվիրակությունը երբեք պաշտոնապես չի փակվել, սակայն սիրիական պատերազմի ժամանակ Դամասկոսում հավատարմագրված դեսպան չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031