Բաժիններ՝

Թրամփը խոստացել է ազատել պետծառայողներին, որոնք աշխատանքի չեն վերադառնա գրասենյակներում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հասնել ամերիկացի պետծառայողներին աշխատանքից ազատելուն, եթե նրանք չվերդառնան ամենօրյա աշխատանքի գրասենյակներում՝ օգտվելով նոր աշխատանքային համաձայնագրերից, որոնք նրանց թույլ են տալիս աշխատել հեռավար։

Երկուշաբթի հանդես գալով ընտրություններում հաղթելուց հետո հրավիրված առաջին մամուլի ասուլիսում Մար-ա-Լագոյի իր կալվածքում՝ Թրամփը քննադատել է պետծառայողների այդ պայմանագրերը, որոնք պատրաստվել են ամերիկյան գործող վարչակազմի համաձայնությամբ։ ԱՄՆ նորընտիր նախագահը դեմ է հեռացող կառավարության նմանատիպ նախաձեռնությունների մի մասին։ «Այդ [նախաձեռնություններից մեկը] այն է, որ եթե մարդիկ չեն վերադառնում աշխատանքի, գրասենյակ, նրանց ազատում են, եւ ինչ-որ մեկը Բայդենի վարչակազմում հինգ տարով չեղարկել է այս դրույթը։ Այնպես որ, հինգ տարվա ընթացքում մարդիկ պարտավոր չեն վերադառնալ գրասենյակ։ Եվ դա վերաբերում է 49 հազար մարդու»,- ասել է Թրամփը։

«Ծիծաղելի է։ Մենք, հասկանալի է, կդիմենք դատարան, որպեսզի դադարեցնենք [դա]»,- ընդգծել է նախագահը։ Նրա խոսքով, «եթե մարդիկ չվերադառնան աշխատանքի, չվերադառնան օֆիս, կազատվեն»։

Նա նկատի ունի նոր աշխատանքային համաձայնագրերի դրույթները, որոնք ԱՄՆ դաշնային կառավարության աշխատողների որոշ մասին իրավունք է տալիս հնգօրյա շաբաթի երեք օրն աշխատել հեռավար՝ պահպանելով նորամուծությունները, որոնց ստիպված են եղել դիմել համավարակի պատճառով։ Այս սխեման ամրագրված է մինչեւ 2029թ.։ Վերաբերում է մոտ 42 հազար ամերիկյան պետծառայողի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս