Բաժիններ՝

ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը

ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան դեկտեմբերի 17-ին ձեռնամուխ է լինում քվեարկությանը, որը կոչված է հաստատելու նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։  Այս մասին հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ-ի բոլոր նահանգների մայրաքաղաքներում ընտրողների կոլեգիայի ներկայացուցիչները քվեարկելու են, որպեսզի հաստատեն 2024 թվականի ընտրություններում նոր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը Քամալա Հարիսի նկատմամբ։ Դա, ըստ էության, ձևական բնույթ կրող արարողություն է։ Ընտրողների կոլեգիայի քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքները կուղարկվեն ԱՄՆ-ի Սենատի նախագահին, որը հենց երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսն է։ Այս տվյալները նա պետք է ստանա դեկտեմբերի 25-ից ոչ ուշ։ Այնուհետև, մինչև 2025 թվականի հունվարի 3-ը արդյունքների մասին կտեղեկացվի ԱՄՆ-ի Կոնգրեսը։

Ակնկալվում է, որ 2025 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը կգումարի նիստ՝ Հարիսի ընտրողների ձայները հաշվելու համար։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահը պաշտոնապես կհաստատի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Վերջինիս երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս