Բաժիններ՝

Վուչիչը մտադիր է Պուտինի հետ քննարկել Ռուսաստանի հետ գազային նոր պայմանագրի կնքման հարցը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ռուսաստանի հետ գազային նոր պայմանագրի կնքման և NIS (Սերբիայի նավթային արդյունաբերություն) ընկերության դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների կիրառման հարցը՝ ընկերության սեփականության մեջ Ռուսաստանի մասնակցության պատճառով, հաղորդում է ТАСС-ը։

«Ես պետք է Պուտինի հետ խոսեմ NIS-ի նկատմամբ պատժամիջոցների և գազային համաձայնագրի մասին։ Նրա հետ հեռախոսով կխոսեմ, թե այլ կերպ, կտեսնենք: Բայց ես անպայման պետք է խոսեմ նրա հետ»,-Սերբիայի կառավարության նիստում ասել է Վուչիչը:

Ավելի վաղ նա նշել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից NIS-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը չի ազդի հակառուսական սահմանափակումներին միանալու Բելգրադի հրաժարման վրա։ Վուչիչը նշել է, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն խնդիրը լուծելու համար՝ նշելով, որ երկիրը կփորձի «բարեկամական հարաբերություններ պահպանել ռուսների հետ և չփչացնել հարաբերությունները պատժամիջոցներ կիրառողների հետ»։

Ավելի ուշ NIS-ից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ընկերությունը ներկայում գործունեության սահմանափակումներ չունի, սակայն վերլուծում է Վաշինգտոնից սպասվող պատժամիջոցների բոլոր հնարավոր սցենարները և հավանական հետևանքները։

Սեպտեմբերի 4-ին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումում Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան և Բելգրադը պետք է լուծեն գազային համաձայնագրի հարցը։ Ավելի ուշ Վուլինը հայտնել է, որ «չի պատկերացնում» իրավիճակ, որում Սերբիան կգոյատևեր ընթացիկ ձմեռը առանց ռուսական գազի։ Իր հերթին, «Сербиягаз» ընկերության տնօրեն Դուշան Բայատովիչը հայտարարել է, որ Բելգրադը ՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Բալկանյան հանրապետությանը գազի մատակարարման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ բովանդակային բանակցություններ կսկսի Մոսկվայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս