Ելույթիս ընթացքում հանգամանորեն ներկայացրեցի Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների մասին. Կարինե Աճեմյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանը գրուն է.  «Դեկտեմբերի 12-14ը մասնակցեցի Բրյուսելում կայացած ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստին Եվրոպառլամենտում, որին ներկա էին մոտ 60 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։ Ելույթիս ընթացքում հանգամանորեն ներկայացրեցի Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների մասին։ Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները։ Հատկապես նշեցի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանդեպ քաղաքական հալածանքի դրդապատճառները և այն հակաօրինական տենդենցները, որոնք այսօր առկա են ՀՀ- ում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031