Բաժիններ՝

Հնազանդության մասին

Հայր Մովսեսն ասաց մի եղբոր. «Ե՛կ հնազանդություն ստանանք, որովհետև նրանից է ծնվում խոնարհություն, համբերություն, երկայնամտություն, եղբայրասիրություն և սեր, և սրանք են մեր հոգու վահանները»:

Եվ դարձյալ ասաց.

«Ե՛կ, ո՜վ եղբայր, դեպի ճշմարիտ հնազանդությունը, որի մեջ են խոնարհությունը և զորությունը, ուրախությունը և համբերությունը, եղբայրասիրությունը, ողջախոհությունը, զղջումը և սերը, քանզի ով բարի և հաստատուն հնազանդություն ունի, նա կատարում է Աստծո բոլոր պատվիրանները»:

Դարձյալ ասաց. «Կրոնավորը, ով հաճախ է պահում և աղոթում, սակայն հնազանդ չէ իր ծերին, նա ոչ մի առաքինություն չունի և ամենևին չգիտե, թե ինչ է կրոնավորությունը կամ առաքինությունը»:

Կարդացեք նաև

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930