«Զարգացման ճանապարհ» ծրագիրը նախագծվում է իտալական ընկերության կողմից
Իրաքի ատրանսպորտի նախարարության խոսնակ Մեյսեմ էս Սաֆին անդրադարձել է «Զարգացման ճանապարհ» ծրագրին:
Նա նշել է, որ ծրագրի քարտեզը նախագծվում է իտալական «PEG Infrastructure» ընկերության կողմից և այն անցնելու է նաև Իրաքյան Քուրդիստանի միջով:
Սաֆին ընդգծել է, որ դրա նախագծման աշխատանքներն ավարտվելու են 2025-ին և արդեն կիրառման համար փոխանցվելու են համապատասխան ընկերություններին:
Հիշեցնենք, որ Իրաքի հարավային հատվածում գտնվող Բասրա քաղաքի «Büyük Fav» նավահանգստից մեկնարկելիք ճանապարհն անցնելու է Դիավանիեի, Նեջեֆի, Քերբալայի, Բաղդադի, Մոսուլի և Իրաքյան Քուրդիստանի միջով և հասնելու է մինչև Թուրքիայի սահման, որտեղից էլ շարունակվելու է Մերսինի նավահանգստով ու ցամաքային ճանապարհով, ապա Ստամբուլի վրայով՝ դեպի Եվրոպա: