ԱՊՀ-ում երկաթուղային ուղևորափոխադրումները 9 ամսում աճել են 14,1%-ով
ԱՊՀ-ում երկաթուղային ուղևորափոխադրումները 2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14,1%-ով: Այս տվյալները ներկայացրել է ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահ Վիկտոր Պոպովը։
«2024 թվականի ինն ամիսների ընթացքում գրանցվել է միջազգային հաղորդակցությամբ փոխադրված ուղևորների թվի աճ` փոխադրվել է 7,3 միլիոն ուղևոր, ինչը 14,1%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասել է Պոպովը:
Խորհրդի տնօրինության նախագահը հիշեցրել է, որ ԱՊՀ–ի տարածքում միջազգային ուղևորափոխադրումների համար լուրջ փորձություն դարձավ կորոնավիրուսի համավարակը։
«Այժմ նկատվում է ուղևորահոսքի վերականգնման դրական դինամիկա, միջազգային ուղևորատար գնացքների շարժի գրաֆիկների բարելավում», – հավելել է Պոպովը:
Նշենք, որ այսօր Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 81-րդ նիստը: