
Գերմանիան մտադիր է հյուրընկալել 2040 թվականի ամառային Օլիմպիական խաղերը

Գերմանիան ցանկություն ունի հյուրընկալել 2040 թվականի 37-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Այս մասին գրում է գերմանական DW-ն:
2040 թվականին Գերմանիան տոնելու է վերամիավորման 50-ամյակը և այդ նպատակով այս երկիրը հայտ կներկայացնի` հյուրընկալելու ամառային Խաղերը: Հաջորդ տարի կայանալիք մրցույթին պետք է մասնակցեն գերմանական մի քանի քաղաքներ` Բեռլինը, Լայպցիգը, Մյունխենը և Համբուրգը, ինչպես նաև Ռայն-Ռուրռյան մարզը:
2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Լոս Անջելեսում, 2032 Խաղերը` ավստրալիական Բրիսբենում, իսկ 2036 թվականի Խաղերի անցկացման վայրը դեռևս հայտնի չէ: