Ուսուցիչների կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի at.emis.am կամ matyan.emis.am համակարգերի միջոցով

Կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ  էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են: Այս մասին նշված է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած իրազեկող հաղորդագրության մեջ:

Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չեն հաղթահարել և այս փուլում իրականացվող կամավոր ատեստավորմանը չեն հայտագրվել, նույնպես կստանան ծանուցում էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, որպեսզի մասնակցեն կամավոր ատեստավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930