Ցեղասպանությունը համազգային սուգ է, դրել են՝ հետը խաղում են. այդ հարցը դրել են զոհասեղանի վրա․ ՀԱՐՑՈՒՄ

Ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե՝ «պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ», բուռն քննադատվեց հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից։

Այս հարցում Արարատ Միրզոյանին չեն աջակցում նաև 168am-ի հետ զրուցած քաղաքացիների մեծ մասը։

Փոքրիկ հարցախույզի ընթացքում մեզ հանդիպած քաղաքացիները շեշտում էին՝ այդ հարցը պետք է մնա արտաքին օրակարգում՝ իբրև առաջնահերթություն, հավելելով․ «Եթե պետք է ուրանանք, նշանակում է՝ հայ չենք», «Չեմ լսել Միրզոյանին, բայց եթե առաջնահերթություն չի համարում, ինքը սխալ է», «Չպետք է մոռանալ, պետք է պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման համար», և այլն։

Մեր համաքաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իր նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ հաստատվել են Արևելյան Հայաստանում ու Սփյուռքում, հետևաբար՝ ինքը չի կարող ուրանալ սեփական պատմությունը․

Կարդացեք նաև

«Եթե ներկայիս իշխանությանը նայենք, նրանք արդեն հրաժարվում են Ցեղասպանությունից, բայց ժողովուրդը դժվար թե համաձայնի նման մոտեցման հետ։ Իմ պապիկները գաղթել են Սասունից, և ես շատ ցավ եմ ապրում, որ այսօր Ցեղասպանության հարցը դրել են զոհասեղանի վրա։ Ես նույնիսկ գիշերները չեմ քնում, երբ հիշում եմ այս իշխանության արարքները»։

«Դա համազգային սուգ է, դրել են, հետը խաղում են։ Թուրքերն են անում, սա էլ հնազանդ ձեռքերը բարձրացրել է վերև»,- ասաց մեկ ուրիշը։

Ի դեպ, Արարատ Միրզոյանի տեսակետին մոտ տեսակետ հնչեցրեց նաև մի կին, որը մոտավորապես կրկնեց Արարատ Միրզոյանի՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու առաջնահերթության մասին թեզը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս