Բաժիններ՝

Google-ը բացատրել է, թե ինչպես են ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերները հայտնվել իր քարտեզներում

Google-ը փորձել է արդարանալ ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերներ հրապարակելու համար իր քարտեզներում՝ ասելով, որ դրանք վերցվել են հասանելի հանրային աղբյուրներից ավելի քան մեկ տարի առաջ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն ավելի վաղ բողոքել էր, որ Google Maps-ը սկսել է տեղադրել նորացված պատկերներ, որոնք բացահայտում են Ուկրաինայի ռազմական համակարգերի գտնվելու վայրը՝ հրաժարվելով խմբագրել քարտեզները։

«Այս արբանյակային լուսանկարներն արվել են ավելի քան մեկ տարի առաջ և ստացվել են հանրությանը հասանելի աղբյուրներից։ Մենք միտումնավոր չենք հրապարակում մարտական ​​գոտիների վերջին պատկերները: Մենք նման հարցումներին շատ լուրջ ենք վերաբերվում և մշտական ​​կապի մեջ ենք ուկրաինացի պաշտոնյաների հետ», – պատասխանել է Google-ի մամուլի ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս