Մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ ենթադրում, թե օրգանիզմի համար ջուրը որքան կարևոր է
Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության դաշնային հետազոտական կենտրոնի թերապևտ Յուլիա Կոչանովան հիշեցնում է.
«Մարդու մարմինը 70%-ով կազմված է ջրից. բոլոր օրգանները՝ արյունը, հոդերն ու մկանները կազմված են ջրից, ուստի ջուրը կենսական նշանակություն ունի մարդու համար: Հեղուկի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս պահպանել երիտասարդությունը, գեղեցկությունն ու օրգանիզմի առողջությունը: Ջուրը կատարում է մեծ թվով կարևոր գործառույթներ, օրինակ՝ այն սննդանյութերի, հորմոնների, տարբեր օրգաններին և համակարգերին թթվածնի հաղորդող է, մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին, մարսողական հյութի և հոդերի հեղուկի մեջ է, բարձրացնում է մաշկի տոնուսը, խոնավեցնում է լորձաթաղանթները և մաքրում օրգանիզմը թունավոր նյութերից:
Բացի այդ, ջուրը բարելավում է երիկամների աշխատանքը և կարգավորում մարսողությունը, նպաստում է սննդի ավելի լավ կլանմանը: Շատ հեղուկ խմելը բարելավում է արյան շրջանառությունը, ամրացնում և պաշտպանում է հոդերը:
Բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կարգավորում ճնշումը արյան անոթներում: Բացի այդ, ջուրը պայքարում է հոգնածության դեմ, ավելացնում էներգիան և կանխում կնճիռների առաջացումը:
Ջրազրկումը բացասաբար է ազդում հոդերի վիճակի վրա, օրգանիզմում ջրի պակասի դեպքում հաճախ արթրիտ է զարգանում: Բացի այդ, ջրազրկումը կարող է հանգեցնել օրգանիզմի թունավորմանը և նյութափոխանակության դանդաղեցմանը, նպաստել քրոնիկական հոգնածության առաջացմանը, հրահրել քրոնիկ հիվանդությունների, դեպրեսիվ վիճակների զարգացում, խաթարել ներքին օրգանների աշխատանքը (հատկապես էնդոկրին, մարսողական և վերարտադրողական համակարգեր)»:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր օրվա համար ջրի օրական նորման որոշվում է անհատապես: Գոյություն ունեն սեռի, մարմնի քաշի, ֆիզիկական ակտիվության մակարդակի և այլնի հիման վրա ամենօրյա հեղուկի հաշվարկման տարբեր բանաձևեր:
Կոչանովան նշում է, որ ամենապարզ հաշվարկը կատարվում է ըստ հետևյալ բանաձևի. տղամարդկանց համար՝ 35 միլիլիտր բազմապատկած մարմնի քաշով, կանանց համար՝ 35 միլիլիտր բազմապատկած մարմնի քաշով:
Այսպիսով՝ 60 կիլոգրամ քաշ ունեցող կնոջ համար օրական ջրի ընդունումը կազմում է 2.1 լիտր: