Անգլիահայ Համուդայի ստեղծած շոկոլադը՝ թուրքերի ամենանախընտրելիների շարքում
Թուրքական «Dokuzeylül» լրատվակայքում հրապարակվել է «Դուբայի շոկոլադի կախարդանքն ու Թուրքիայում ձևավորված մոլուցքը» վերնագրով հոդված: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոդվածի հեղինակը՝ Մելիս Իսթանբուլլուն, փորձում է պատմել Դուբայի ազգային գաստրոնոմիկ արժեքներից մեկի վերածված շոկոլադի պատմությունն ու դրա տարածումը թե՛ Թուրքիայում, և թե՛ ամբողջ աշխարհում:
Հատկանշական է, որ հեղինակն ընդգծում է շոկոլադի հիմնադրի անունը և հիացմունքով պատմում նրա գործերի մասին:
Իսթանբուլլուի խոսքով, ամեն ինչ սկսվել է անգլիահայ Սարահ Համուդայի կողմից 2021-ին հինադրված «Fix Dessert Chocolatier»-ից, որի առաջին արտադրությունը կոչվել էր «Can’t Get Knafeh of It» անունով: