Բաժիններ՝

Հրդեհ՝ Քարաձորում․ այրվել է անասնակեր

Նոյեմբերի 5-ին, ժամը 15:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է անասնակեր:Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 19։02-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930