ՀՀ կառավարությունը կստանա նոր կառուցվող «Այգ-1» արևային կայանի բաժնետոմսերի 15 %-ը

ՀՀ կառավարությունը կստանա կառուցվող «Այգ-1» արևային կայանի բաժնետոմսերի 15 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդարի» նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։

Երևանյան լճի լողացող արևային կայանը հաջող փորձարկումներից հետո լիցենզիա է ստացել
«Այգ-1»-ը կդառնա խոշորագույնը հանրապետությունում։ Այն տեղակայված կլինի Աշնակ գյուղի մոտ՝ Թալին քաղաքից ոչ հեռու։ Կայանի շահագործումը նախատեսվում է 2025-ին:

Տեսանյութեր

Լրահոս