ԱՄՆ-ը տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանի տարածքում առաջիկա տասը տարվա ընթացքում: Հունիսի 2-ին այդ մասին հայտարարել է Մարեկ Բժեզինսկին՝ ելույթ ունենալով Լեհաստանի կենտրոնական մասի Պովիձ վայրում ԱՄՆ-ի ռազմամթերքի համար պահեստների կառուցումն սկսելու արարողությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները:
«Մենք անդունդի եզրին չենք, մենք անդունդի մեջ ենք՝ մեզ վրա հող են լցնում վերջնական: Ուղղակի այդ հողը արդեն որոշ մարդկանց է հասել, զգում են և փորձում են իրենք էլ մասնակցել փողոցային պայքարին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը:
Ռուսաստանը Եվրամիության ոչ մի պատժամիջոց անպատասխան չի թողնի:
ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 5,1 միլիոն բարելով և մայիսի 27-ի դրությամբ կազմել 414,7 միլիոն բարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը:
«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից հետո աշխարհում ստեղծված իրավիճակից, բնականաբար, փորձում են օգտվել Թուրքիայի իշխանությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով վերջին օրերին շեշտակիորեն աճող հույն-թուրքական լարմանն ու Թուրքիայի գործողություններին Մերձավոր Արևելքում:
2022թ. փետրվարի 24-ից Հայաստանը ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ չունի, երբ այդ պաշտոնից ազատեցին Արտակ Դավթյանին: Գրեթե նույնքան ժամանակ՝ փետրվարի 18-ից, թափուր է նաև ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Վրաստանի պաշտպանության նախարարության ազգայն գվարդիան եւ Նորվեգիայի ներքին գվարդիան ստորագրել են համագործակցության հնգամյա պլան, որը նկատի ունի այդ թվում նաեւ համատեղ վարժանքներ: Այդ մասին հայտնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Թունիսի նախագահ Քայիս Սայիդը պաշտոնից արձակել է 57 դատավորների եւ նրանց մեղադրել կոռուպցիայի ու այն գործերի հետաքննությանը խոչընդոտելու մեջ, որոնք կապված են ահաբեկչության հետ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ պաշտոնից արձակվածների թվում է նաեւ Թունիսի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Յուսեֆ Բուզաքերը:
Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելի միջնորդությամբ բանակցային գործընթացի հաստատմանը զուգահեռ՝ ակտիվ շրջանառվում է թեման, թե Բրյուսելը չունի մանդատ կարգավորելու Ղարաբաղյան հակամարտությունը: Եվ բանակցությունների ակտիվ փուլի հետ մեկտեղ՝ բարձրացվելու է նաև այս հարցը:
Պրոթեզները ստանում են այն կազմակերպություններից, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեն կնքված պայմանագրեր։ Նախարարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում կազմակերպությունների կողմից իրականացված ծառայության դիմաց։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի այսօրվա գաղտնի հանդիպման մասին մամուլում տարածված տեղեկությանը և ասաց, որ թաքուն հանդիպումներն անհանգստացնող են։
168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը Դադիվանքի «ուդիականացման» պլաններում փորձում է ռազմավարություն փոխել։
Առնվազն 15-20 հոգի պատասխան է տալու օրենքի առջև. Աղվան Վարդանյան
Ամերիկյան Թալսա քաղաքի (Օկլահոմայի նահանգ) հիվանդանոցում բազմաթիվ մարդիկ են տուժել հրաձգության հետեւանքով:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ դատախազության հայտարարություններից է տեղեկանում բողոքի ակցիաների ժամանակ բողոք-գանգատների մասին։
Ընդդիմադիր պատգամավորները Զվարթնոց օդանավակայանում «ճանապարհում» են Մհեր Գրիգորյանին:
Ինչո՞ւ ՀՀ կառավարության անդամները չեն ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Իշխանություններն ամեն կերպ ուզում են խուսափել իրականության հետ առերեսվելուց. Արեգնազ Մանուկյան:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Ընդդիմության պահանջը մեկն է, որպեսզի Ազգային ժողովը հանդես գա ընդդիմության առաջարկած հայտարարությամբ, որի հիմնական ասելիքն այն է, որ «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, որ նախագահն այսօր Երեւանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությամբ, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Արցախից հնչող մտահոգությունները պայմանավորված են նրանով, որ Արցախը եղել է պատերազմի առաջնագիծը, հետևաբար՝ ամեն ինչում շատ ավելի խնդիրներ կարող է տեսնել, քան Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք։ Սակայն Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են գոյություն ունեցող բոլոր գործընթացներին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովի ստեղծվելուց հետո Բրյուսելից ու Ադրբեջանից հնչող հայտարարություններին, նշեց, թե ցանկացած կողմ իր «PR»-ն ապահովելու համար շատ բաներ կարող է հայտարարել։
Այս քայլով ցույց ենք տալիս, որ ամենևին: չենք վախենում ԱԺ-ից. Ագնեսա Խամոյանը՝ արտահերթ նիստի մասին
Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Ընդդիմության պահանջը մեկն է, որպեսզի Ազգային ժողովը հանդես գա ընդդիմության առաջարկած հայտարարությամբ, որի հիմնական կետն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի ակզմում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով ընդդիմության փողոցային պայքարի վերաբերյալ հարցին, մասնավորապես, թե ի՞նչ են քննարկում իշխանություններն այդ պայքարի վերաբերյալ փակ դռների հետևում, նախ դժգոհեց, որ լրագրողները շեղվում են բուն թեմայից և հարցեր չեն տալիս, օրինակ, 2021 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ, ապա հավելեց, որ իրողություններն ընդունում են ի գիտություն։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Արմեն Աբազյանը Շիրակի մարզում, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է բնակարան և հողամաս, համապատասխանաբար ձեռք բերված 2006 և 2010 թվականներին։