Ինչ ուզում է՝ ասեն, գլուխները պատին են տալիս, 15 պետություն ճանաչել էր Ցեղասպանությունը․ Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Ջահերով երթի ժամանակ անդրադարձավ գործող իշխանության այն հայտարարություններին, թե իբր նախկին իշխանությունները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության հարցը սակարկման առարկա է դարձրել։

«Պարզ փաստերով հերքվում է այդ ամեն ինչը։ Հորս կառավարման ժամանակաշրջանում 15 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և դա հենց այնպես չի եղել։ Դրա շուրջ ամենօրյա աշխատանք են տարել հայկական կառույցներն արտերկրում, ինչպես և մեր դեսպանատները։ Սա եղել է մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցերից մեկը։ Կարող են շատ բան ասել և ասում են, ստում են, փաստերն այլ բանի մասին են խոսում»,- ասաց նա՝ շեշտելով՝ նման մեղադրանքներ են հնչեցնում մարդիկ, ովքեր բացահայտ և պաշտոնապես հայտարարում են, որ Ցեղասպանության հարցն իրենց արտաքին քաղաքականության օրակարգում չկա։

«Ինչ ուզում է՝ ասեն, գլուխները պատին են տալիս»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930