Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ. Ժորժ Դալման

Բելգիացի քաղաքական գործիչ Ժորժ Դալմանի խորին համոզմունքն է, որ 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին հարգանքի տուրք  մատուցելը պատասխանատվություն է։

 Ժորժ Դալմանն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ 

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ։ 110 տարի անց սերունդների ցավը դեռ կենդանի է, բայց նրանց արժանապատվությունն ու քաջությունը հիացմունք են ներշնչում։ Մենք նրանց կողքին ենք այս հիշողությունը կենդանի պահելու համար, որպեսզի նման սարսափ այլևս երբեք չկրկնվի։ Հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք ընդգծում ենք, որ մարդկությունը կարող է առաջ ընթանալ միայն իր անցյալին հանդարտ, պարզ ու խիզախ հայացք նետելով», – նշել է բելգիացի քաղաքական գործիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930