Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ ԱԺ նիստերի դահլիճ:
Երևանում ընթանում է ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը, որը տևելու է մինչև հունիսի 3-ը:
Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել է մշակույթի, գիտության, կրթության եւ ԶԼՄ-ների բնագավառում համագործակցության շուրջ հուշագրի գործողությունը դադարեցնելու մասին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի վիճակին՝ չսարքած, արդեն նորից վերանորոգելու կարիք կա։
Ուղղակի, բռնապետիկն անձնական վրեժ է լուծում, իրեն ծաղրած հայրենակցից (հիշեցնենք, որ Սևադան իջևանցի է, բայց սրամիտ, արժանապատվություն ունեցող)։ Հասկանալի է, որ Սևադայի հայտնի ծաղրական գործողությունից հետո, բռնապետիկը կատաղել էր։ Բայց, նա ոչ թե համարժեք, սրամիտ պատասխան տվեց Սևադային, այլ օգտագործեց իշխանական լծակները անձնական վրեժ լուծելու համար։
Ընդդիմության պահանջով՝ Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է նշանակված:
Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ պետք է ծածանվեն միայն հայկական դրոշներ։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Այս մարդուն ինչո՞ւ են միայն դավաճան ասում: Այս մարդն իմաստո՛ւն դավաճան է, ազնի՛վ դավաճան է: Ինչ ասել է` արել է, բայց ճիշտ հակառակը»:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 3-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի թվաքանակը պետք է ավելացվի:
Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը:
Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։
Խոշոր հրդեհ եւ պայթյուններ են տեղի ունեցել Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանի տարածքում, որը գտնվում է Հնդկաստանի Հուջարաթ արեւմտյան նահանգում. տուժել է յոթ մարդ:
Սիրելի՛ ժողովուրդ, թշնամու քաղաքական կամքը մեր վրա անխախտ պահող պոլիցայների դեմ բարձրացրու քո վճռական բողոքի ձայնը։
Քրեական գործով կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ 2004թ. «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։
Բրազիլիայի Պեռնամբուկու նահանգում հեղեղումների հետեւանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը հասել է 127-ի: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը:
Հ.Գ. իսկ որոշները շարունակում են Հայաստանի խորհրդային շրջանը ներկայացնել բացառապես բացասական երանգով՝ կեղծելով պատմությունը…
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
«Ուժը Հայրենաց» կուսակցությունը (ղեկավարը Տիգրան Արզաքանցյանն է-խմբ) իր խորհրդի ամբողջ կազմով դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողություն
Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը
Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
ԱՄՆ-ի առեւտրի փոխնախարար Դոն Գրեյվսը, Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մարկ Գիթենսթայնը, ԱՄՆ-ի առեւտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելռոդը հունիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյոռն Զայբերտի եւ Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Սաբինա Վեյանդի հետ քննարկել են Ռուսաստանի նկատմամբ արտահանական վերահսկողության ապահովամ խնդիրը:
Վրաստանն առաջին անգամ հայտնվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) «Ճամփորդությունների եւ տուրիզմի զարգացման ինդեքս 2021» վարկանիշի 50 լավագույն երկրների ցուցակում՝ իր ցուցանիշները բարելավելով միանգամից 24 կետով:
Չինաստանը հունիսի 2-ին առափնյա պահպանության նավեր է ուղարկել դեպի Դյաոյույդաո վիճելի կղզիներ (ճապոնական անվանումը Սենկակու) ծովային պարեկություն անցկացնելու համար: Այդ մասին վկայում է ՉԺՀ-ի ծովային ոստիկանության վարչության հայտարարությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է աշխարհի 30 երկրներում կապիկի ծաղիկ վարակման ավելի քան 550 դեպքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը: