Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան Վահագն Խաչատուրյանի, Ալեն Սիմոնյանի և այլ թիմակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այցին զուգահեռ Փաշինյանի խոսնակը որոշում է պատասխանել «Արմենպրես»-ի հարցին, որով պետական գործակալությունը փորձել էր պարզել Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։

«Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը»,- ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Փաշինյանը դատապարտում է գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է»,- նշել է Բաղդասարյանը։

Ակնհայտ է, որ վաղ առավոտյան Փաշինյանի խոսնակի կողմից տարածված այս արձագանքն ուղղված էր Ադրբեջանին՝ ցույց տալու համար, թե որքան հնազանդ է ինքն Ալիևին։

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. ՀՀ կառավարության էջում Փաշինյանի՝ Ծիծեռնակաբերդ այցից տարածված լուսանկարներից որևէ մեկում Արարատ լեռը չի երևում։

Լուսանկարներն արված են այնպիսի դիրքերից, որ այն տեսանելի չէ որևէ կադրում։

Տեսանյութեր

Լրահոս