
Toyota-ն մտադիր է 2 միլիարդ դոլար ներդնել Չինաստանում

Ճապոնական Toyota Motor-ը պլանավորում է 14,6 միլիարդ յուան (շուրջ 2 միլիարդ դոլար) ներդնել Շանհայում գործարան կառուցելու համար, որը կարտադրի էլեկտրամեքենաներ և մարտկոցներ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Շանհայի իշխանությունները և Toyota-ի ներկայացուցիչները ռազմավարական համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել Shanghai Auto Show 2025 ավտոմոբիլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում:
Ձեռնարկությունը գտնվելու է Շանհայի Ցզինշան շրջանում և կենտրոնանալու է Lexus էլեկտրամեքենաների և էլեկտրամեքենաների մարտկոցների հետազոտության, մշակման, արտադրության և իրացման վրա:
Ըստ Bloomberg գործակալության՝ ճապոնական մյուս ավտոարտադրողը՝ Nissan Motor-ը, մտադիր է մինչև 2026 թ. վերջը Չինաստանում լրացուցիչ ներդնել 10 միլիարդ յուան (1,4 միլիարդ դոլար):
«Քանի որ Չինաստանը շատ արագ է շարժվում, մենք ցանկանում ենք մնալ (այս շուկայում) և ցանկանում ենք մրցակցել», – Nissan-ի չինական ստորաբաժանման ղեկավար Սթիվեն Ման հայտարարել է Շանհայի ավտոսրահում անցկացված մամուլի ասուլիսում։
Nissan-ը ցուցահանդեսում ներկայացրել է երկու նոր մոդել, այդ թվում՝ Frontier Pro հիբրիդային բեռնատարը:
Ընկերությունը նաև հայտարարել է, որ մինչև 2027 թ. կեսերը Չինաստանի համար կմշակի 10 նոր ավտոմեքենա (ավելի վաղ պլանավորվել էր ութը): Ընդ որում, բոլոր մոդելներն արտահանվելու են, հայտարարել է Ման՝ չնշելով մատակարարումների ժամկետներն ու ուղղությունները։