Պեսկովը նշել է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ պայմանները

Ուկրաինական զորքերի դուրսբերումը Ռուսաստանի կազմում գտնվող Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերն այդ չորս շրջաններից, ապա այո, հակամարտությունը կավարտվի, եթե այդ պայմանը կատարվի։ Այդ շրջանները ամրագրված են ՌԴ Սահմանադրությամբ՝ որպես դրա անբաժանելի մասեր, իսկ ներկայում այդ շրջանների որոշ տարածքներ դեռ օկուպացված են Կիևի ռեժիմի կողմից։ Հանրաքվեների արդյունքում այդ տարածքներն ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության վարչական սահմաններում, մեր տեսանկյունից դա և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իրավիճակ է»,-ասել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930