Գերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ, տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանից։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիներին պարտավորեցնել վճարել «օկուպացիոն վճար»։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն նախատեսում են մինչև 2022 թվականի ավարտը ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզ, որը զգալիորեն կամրապնդի այդ կազմակերպությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը։
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ շուտով Արդարադատության նախարարությունից Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) կգործուղվի Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց նախարար-փոխնախարար զույգը: Մասնավորապես հիշեցրել էինք օրենսդրության պահանջը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծման առավելագույն գին սահմանելու պաշտոնական առաջարկի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է երկրում Թուրքիայի նոր դեսպան Ալի Քաան Օրբանի հետ՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների հարցը:
ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին 22-ամյա Մահսա Ամինիին Թեհրանում դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները՝ հիջաբ չկրելու պատճառով։ Աղջիկը մահացել էր։ Դրան հաջորդել են զանգվածային ակցիաները, կանայք սկսել են ցուցադրաբար վառել իրենց հիջաբները, կտրել մազերը։
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Անտոնիու Վիտորինուն հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացում է արձանագրել ամբողջ աշխարհում եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել շտապ ակտիվացնելու միջոցները:
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ին անդամությունը բնավ չի խանգարում եվրոպական, արևմտյան երկրներից զենքի գնմանը:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ՔՊ-ականների հետ. ՈՒՂԻՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է սեպտեմբերի 28-ին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Սեպտեմբերի 27-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել ավելի քան 300 հազար տոննա պարենով բեռնված ինը նավ՝ դրա թույլտվությունն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ):
Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև Վրաստան։
Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:
Այսօր, այսպես կոչված, «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ազատագրված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության» ավագ խորհրդական Արազ Իմանովը հայտարարել է, որ առաջին փուլում՝ 2022-2026թթ., Բաքուն պատրաստվում է Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնել շուրջ 66 հազար քաղաքացի։ Առաջին հայացքից ոչինչ չասող այս հայտարարությունը մի շարք ուշագրավ հետևությունների առիթ է տալիս։
Երևանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները:
Նա նշել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան կհրաժարվի սպառնալից հռետորաբանությունից և հավելել, որ ներկայումս Թուրքիան գնում է բոլորովին հակառակ ճանապարհով:
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակել կամ փոխել խափանման միջոցը: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Խաղողագործները «խաբելու համար մեդալ» տվեցին Քերոբյանին. հանդիպումից դժգոհ են:
Ես իմ բոլոր ասածներն արել եմ. Վահան Քերոբյանը խաղողագործների դժգոհությունից հետևություններ կանի
Այս պահին ԱԺ-ում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են իշխանական խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։ Այս պահին ԱԺ-ում նրանցից բացի գրեթե մարդ չկա, պատգամավորների օգնականներն ու աշխատակազմի ց շատերն արդեն դուրս են եկել ԱԺ-ից։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքեր ծավալելու կոնկրետ առաջարկներով է հանդես գալիս: Օրերս Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և խոսել հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ տեղեկությունների և ապացույցների մասին՝ վերահաստատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական ընդդիմանալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ թուրք և ադրբեջանցի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
«Միայն պայքարի ժամանակ է ինչ–որ դուռ բացվում». Ռոբերտ Քոչարյան»:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Ներկայացվածից ակնհայտ է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ:
Թուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ: