Բաժիններ՝

Եմենի մայրաքաղաքին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հասցված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել

Երեք մարդ զոհվել է, ևս 38-ը վիրավորվել են Եմենի մայրաքաղաքին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հասցված հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնել է Եմենի իշխող շիական «Անսար Ալլահ» (Հութիներ) շարժման կառավարությունում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։

«Սանայում գտնվող միջազգային օդանավակայանի, Օմրանում ցեմենտի գործարանի, ինչպես նաև Եմենի մայրաքաղաքի Ասր և Հազիզ էլեկտրակայանների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 38 մարդ»,- ասել է ալ Ասբահին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս