Հատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․

Այսօր Ազգային Ժողովի ամբիոնից դուք մի ձայնագրություն եք դրել, որում նախկին ՀՀԿ-ական մի պատգամավոր/հիմա գիտեք չէ՞, թե այդ անձը ինչական է/ լրագրողին ասում է՝ ականջներդ լվա, լավ չես լսում։ Իբր ուզում եք ասել, թե Սերժ Սարգսյանի ժամանակ լրագրողներին հանդեպ այդպես էին վարվում։ Բայց «մոռանում եք» ասել, որ այդ նույն ժամանակ, նույն ՀՀԿ խմբակցությունը և այդ անձը առաջին հերթին, նախ, տվյալ լրագրողից ներողություն են խնդրել, հետո, մենք, ես, անձամբ, որպես այդ ժամանակ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, տարբեր թիվիներում դատապարտել ենք այդ տհաճ միջադեպը, ներողություն ենք խնդրել, խոսել ենք այդ լրագրողի հետ, բարեկամաբար, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները։ Իսկ դուք, քպականերդ, ոչ միայն լրագրողներից ներողություն չեք խնդրում ձեր ոչ կոռեկտ պահվածքի համար, այլևս տևական ժամանակ է, շարունակում եք ձեր հարձակումները և վիրավորական պահվածքը լրագրողի նկատմամբ, նաև չեք ուզում էթիկայի հանձնաժողով ստեղծել ու դատապապարտել ձեր քպականի տգեղ վարքագիծը։

Ամենազազրելին, որ նաև արդարացնում եք այդ գռեհիկ պահվածքը։

Այնպես որ չհամարձակվեք ձեր այս տարիների գռեհկությունները, լրագրողներին ուղղված ձերոնց տգեղ և անբարո պահվածքն արդարացնել, դուք ոչ մի աղերս չունեք էթիկայի հետ, մանավանդ, երբ խոսքը լրագրողներին է առնչվում»։

Տեսանյութեր

Լրահոս