Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «բացասական» ազդանշաններ է տալիս բարձր մակարդակի հանդիպումների և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է «ճնշում»։
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման անդամները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը, որի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
Al Arabiya-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կլինեն:
Իրանը պլանավորում է մշակել բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածք:
#ՀԻՄԱ. Նոյեմբերի 9-ի դեպքերով դատական պրոցեսը մոտենում է ավարտին. #ՈւՂԻՂ
Գերմանիան վերադառնում է բանակի համալրման զորակոչային սկզբունքին՝ առայժմ կամավոր սկզբունքով։
«Օօօ, պարզվում է, որ Հայաստան այցելած Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտաքին գործերի պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հետ կանգնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից, և որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը հիմա Բաքվի օգտին է:
Թուրքական Hürriyet լրատվամիջոցը այցելել է Նախիջևանի Քոթամ գյուղ, որը գտնվում է Իրանի և Հայաստանի հետ սահմանին և պատրաստել ռեպորտաժ ասպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մասին:
ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերն ավելի ու ավելի մեծ վնաս են հասցնում մեքենաշինական ճյուղին, ներկայումս տուժում է ԵՄ մեքենաշինական արտադրանքի արտահանման մոտ 30%-ը:
Դրա հետ մեկտեղ Արաղչին նշել է, որ Թեհրանը թույլատրել է գործակալության փորձագետների մի խմբի մուտք գործել երկրի տարածք։
]Կրեմլը չի կարող նշել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի ճշգրիտ ամսաթվերը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
#ՀԻՄԱ. ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ
Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սառեցվել են Քաղաքացիական հասարակության հիմնադրամի, ISFED-ի, IDFI-ի, GDI-ի, «Ժողովրդավարության պաշտպաններ»-ի, «Սաֆարի»-ի և «Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի հաշիվները։
Նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ Նիկոլը, անդրադառնալով կապիտուլիացիա ստորագրելու մեջ մեղադրելու փաստին, ընգծեց, որ «կապիտուլյացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել, եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին, մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել և, դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել»։
«Ես ոչ մի հանձնաժողովականի հետ, գոնե իմ ազատման օրվանց հետո, չեմ շփվել, բայց իմ տեղեկությամբ՝ այսօր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, ունի 4 անդամ․ 1 անդամի լիազորությունների ժամկետն ավարտվել է, չի ընտրվում։ Օպոզիցիոն անդամի տեղն է թափուր․ չեն ընտրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Գազայի հատվածում սովից մահացածների ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերից հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են։
Ռուբենը հաճախ էր մեջբերումներ անում ավստրիացի հայտնի հոգեբան Վիկտոր Ֆրանկլի «Կյանքին ասել այո» գրքից: Գիրքը համակենտրոնացման ճամբարի դժոխքով անցած հոգեբանի՝ բեսթսելլեր դարձած գործն է կյանքի իմաստի ու անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին:
Աղբյուրի խոսքով՝ դա թույլ կտա առաջիկա ամիսներին դուրս գալ փակուղուց, որն առաջացել է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հարցում։
ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է հակադեմպինգային տուրքեր սահմանել 10 երկրից, այդ թվում՝ Թուրքիայից ներմուծվող կոռոզիոն, դիմացկուն պողպատե արտադրանքի վրա։ Նշվում է, որ այդ ապրանքները շուկա են մտել դեմպինգային գներով կամ պետական սուբսիդիաների միջոցով և առաջացնում են անարդար մրցակցություն։
Բոսֆորում լողալուց հետո անհետ կորած ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովի որոնման գործողություններում անօդաչու թռչող սարքեր են ներգրավվել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները կարող են կրկին տեղի ունենալ Թուրքիայում։
Առատ անձրևները սահանք են առաջացրել Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմուի շրջանում գտնվող հայտնի ուխտավայրի ճանապարհին՝ Վայշնո Դևիի տաճարի մոտ։ ANI գործակալության հաղորդմամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել։
Վաշինգտոնը հնարավոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը:
Որոշ ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից իբր պատրաստվող Զանգեզուրի օկուպացիայի մասին։
Խաղաղապահ առաքելությունների հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Շվեյցարիայում բանակցություններն «ավարտվել են առանց վերջնական արդյունքի»: Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ Իրանի դեմ 2015 թվականի համաձայնագրի շրջանակներում չեղարկված պատժամիջոցների վերսկսումը կանխելու հարցում։
Դադարել են Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից):
Իսրայելը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարին: