Ռուս-ուկրաինական բանակցությունները նորից կարող են տեղի ունենալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները կարող են կրկին տեղի ունենալ Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այս շաբաթ կլինեն շփումներ Թուրքիայի, Պարսից ծոցի, եվրոպական երկրների հետ: Այդ երկրները կարող են հարթակ դառնալ ռուսների հետ խոսելու համար։ Պատերազմը դադարեցնելու համար կանենք ամեն ինչ», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հետագա զարգացումները կախված են բացառապես ԱՄՆ-ի «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու» կամքից։

«Մեր կողմից ամեն հնարավորը կանենք պատերազմը դադարեցնելու համար։ Կարևոր է, որ մեր գործընկերները հաստատեն դա։ Եվ այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն համաշխարհային առաջնորդների՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կամքից»։

Ըստ Զելենսկու՝ անհրաժեշտ են նոր քայլեր՝ պատժամիջոցների, մաքսատուրքերի տեսքով։

«Մենք երեկ այս մասին խոսել ենք Քիթ Քելլոգի հետ։ Ռուսաստանը մեզ ազդակներ է ուղարկում, որ դեռ պատրաստվում է խուսափել իրական բանակցություններից։ Սա կարող է փոխվել միայն ուժեղ պատժամիջոցներով, մաքսատուրքերով, իրական ճնշմամբ», – ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031