Բաժիններ՝

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի

Գազայի հատվածում սովից մահացածների ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերից հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը։

«Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնուցումից մահանալու 10 դեպք, մահացածներից 2-ը երեխաներ են։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են», -ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ոլորտի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին Գազայում սովից մահացել է 50 մարդ, ևս չորսը մահացել են 2023-ին։

Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը հուլիսի 27-ից օգոստոսի 25-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումների մասնակի վերականգնումից հետո թույլատրել է, որ 2654 բեռնատար մտնի Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների 15 տոկոսը:

Միաժամանակ Իսրայելը խոչընդոտում է պարենամթերքի հարյուրավոր տեսակների ներմուծումը` միս, ձուկ, ձու, միրգ, բանջարեղեն, կաթնամթերքի առանձին տեսակներ և այլն։

Տեղի իշխանությունների պնդմամբ՝ բեռնատարների հիմնական մասը թալանվում է իսրայելցի զինվորականների թողտվությամբ։

Նրանց գնահատականներով՝ Գազայի հատվածի բնակիչների պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և դեղորայքի նվազագույն պահանջմունքների ապահովման համար ամեն օր պետք է Գազա մուտք գործի մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 600 բեռնատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս