Ուիթքոֆը հայտարարել է Նյու Յորքում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Խաղաղապահ առաքելությունների հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

«Ես Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կհանդիպեմ այս շաբաթ, Նյու Յորքում։ Եվ սա շատ լուրջ ազդակ է»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուիթքոֆը։

Հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն ամենօրյա երկխոսություն է վարում Ռուսաստանի Դաշնության հետ ուկրաինական կարգավորման շուրջ։ «Մենք ամեն օր խոսում ենք Ռուսաստանի հետ»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031