Նշենք, որ գործը քննվելու է այս իշխանությունների կամակատար և ԲԴԽ-ի կողմից ստեղծված հակակոռուպցիոն դատարանում:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։
«Նա վախենում է, ենթադրում եմ՝ Ալիևը սպառնացել է, որ՝ դու այդ հարցը չբարձրացնես, թե չէ՝ այս կանենք, այն կանենք: Փաշինյանն էլ համարում է, որ դա ճիշտ է, և այդ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի և, ինչպես ինքն է ասում՝ ԼՂ հայության միջև երկխոսության միջոցով։ Այսինքն՝ կարծում է, որ այդտեղ Հայաստանն անելիք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մեր հրապարակումներից հետո ԱՆԻՖ-ը շտապեց իր հովանու տակ վերցնել քաղաքական իշխանության քաղաքապետի թեկնածուին, թե նա աշխատավարձ չի ստանում, սակայն հրաժարվեց հրապարակել, թե Ավինյանը երբ է հրաժարվել աշխատավարձից, չտրամադրեց նաեւ կանոնադրությունը, քանզի խնդիրն այս պարագայում ամենեւին էլ միայն աշխատավարձը չէ։
Վազգեն Մանուկյան, պաշտոնավարել է 1990թ. օգոստոսից 1991 հոկտեմբեր -Երբ մենք երեսունհինգ տարվա վերևից ենք նայում իրադարձություններին, որոնց ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետությունը, տեսնում ենք, որ այն նույնպես սկիզբ ունի, և ինձ համար դա հասնում է մինչև վաթսունհինգ թիվը, իհարկե այդ թիվն էլ իր սկիզբն ունի, սակայն այդ սկիզբն էլ վաթսունհինգի ձևավորման սկիզբն է: Բոլորիս արդեն […]
«Ինչպես 3 տարի առաջ Մյունխենում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դեմքով խայտառակվեց, ինչին հաջորդեց 44-օրյա աղետալի պատերազմը, այնպես էլ խայտառակվեց այս տարի։ Մյունխենում ներկայացվեց կապիտուլյացիա 2-րդի ստորագրման սցենարը։ Զավեշտն այն է, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գոնե կար Լեռնային Ղարաբաղ ձակերպումը, ապա հիմա Մյունխենում Ալիևը նաև դրանից հրաժարվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը լռեց. ինչպես գիտեք՝ լռությունը համաձայնության նշան է»,- ասաց Խաչատրյանը։
Նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի ու Սիրիայի սահմանին։
1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Արցախի ազգային-ազատագրական շարժումը, որին անդամագրվեցին հազարավոր հայեր՝ Արցախն ազատագրելու և ազատ ապրելու նպատակով։ Այդ մարդկանցից մեկն էլ ազատամարտիկ Եղիշե Առուշանյանն է։ Երբ նոր-նոր էր սկիզբ առնում ազատագրական պայքարը, Եղիշե Առուշանյանը 17 տարեկան էր: Մասնակցում էր ցույցերին, իսկ երբ սկսվեցին բուն ռազմական գործողությունները, 20 տարեկան էր, ու առաջին ռազմական գործողությունը, որին […]
Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։
Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե Իսլամական Հանրապետությունն, իբր, հասել է ուրանի 84 % հարստացման:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, չի կարողացել նշել Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ Կոնգրեսին ծանուցելու ժամկետները՝ Կոնգրեսի կողմից վաճառքի հաստատման բացակայության պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թյուրընկալում կա, որ այս օրենքը վերաբերում է միայն պաշտոնատար անձանց կամ նրանց հետ անմիջականորեն փոխկապակցված հարազատներին, կամ, որ օրենքը վերաբերում է միայն նրանց պաշտոնավարման ժամանակահատվածին: Օրենքն այնպիսի կարգավորումներ է նախատեսել, որ ուսումնասիրություն կարող են սկսել ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ, և պարտադիր չէ, որ նա երբևէ որևէ պետական պաշտոն զբաղեցրած լինի: Կարծում եմ՝ այս գլխացավանքը շատ-շատերի դուռն է թակելու»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի խնդրահարույց դրույթներին ու դրա պրակտիկ կիրառության խնդիրներին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները 460 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի Կիևին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է զինամթերք HIMARS-ի համար, 155 մմ և 120 մմ արկեր հրետանու համար: Այս մասին ևս հայտնել է Սպիտակ տունը:
ԿԺԴՀ-ի վերջին արձակումների առնչությամբ այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել:
Երեկ՝ փետրվարի 19-ին, լրացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակը, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել էր, որ Պատվո պահակային վաշտի զինծառայողները պետք է պահակություն անեն Ազատության հրապարակում Հովհաննես Թումանյանի արձանի շուրջը:
Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավար Յան Սվիլենսը:
Վերջին 3 տարում 3 խոշոր երկրաշարժ տեսած Էլազըղի (Խարբերդ) 5000 տարվա պատմություն ունեցող Խարբերդի թաղամասը կանգուն է մնացել անգամ վերջին ավերիչ երկրաշարժից հետո:
«Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և Հարավային Կովկասի շուրջ բավականին բարդ պատկեր է ստեղծվում: Բայց Մոսկվան չի կորցրել տարածաշրջանային իր բոլոր լծակները, և նույնիսկ դժվար է ասել, թե ներկայիս «լռությունն» ինչ հաշվարկներով է պայմանավորված»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո փլատակների տակից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վաշինգտոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ուկրաինա կատարած այցից առաջ կապվել Է Մոսկվայի հետ՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդած տեղեկությունը։
Եթե խոսքը ենթակառուցվածքների զարգացման մասին է՝ գիշեր-ցերեկ պետք է մտածենք. Խաչատուր Սուքիասյան
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Արդեն տևական ժամանակ է՝ բանաստեղծ, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա, ապա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին դատական գործընթացների մեջ է։ Պատճառը 2022 թվականի ապրիլի 22-ին ֆեյսբուքյան էջում նրա կատարած գրառումն է։
Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը:
Financial Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի Չինաստանի հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Չեյզը փետրվարի 17-ին այցելել է Թայվան:
Վատառողջ լինելս հաշվի առեք. Գնել Սանոսյանը խնդրեց զեկույցի մի մասը ներկայացնի տեղակալը
Սանոսյանն այս մասին խոսեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր ելույթում:
ՆԱՏՕ-ի երկրները 2021 թվականի դեկտեմբերից Ուկրաինա են ուղարկել հակաօդային պաշտպանության 1 170 համակարգ, 440 տանկ, 1 510 հետևակի մարտական մեքենա և 655 հրետանային համակարգ։
Հայաստանում մեզ շատ է պետք գալու ճանապարհները կրճատել. Խաչատուր Սուքիասյանը՝ Գնել Սանոսյանին
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո էլ մինչ օրս շարունակվում են արձանագրվել հետցնցումներ։